Հայաստանի արտարժույթի շուկայում արժույթներն ամրապնդվել են դրամի նկատմամբ։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Ըստ այդ տվյալների՝ դեկտեմբերի 27-ի առավոտից երկրի առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 390,22 դրամ միջին գնով, ԱՄՆ արժույթը նախորդ աշխատանքային օրվա համեմատ մնացել է անփոփոխ։ Ամերիկյան արժույթը վաճառվում է 396.61 դրամ միջին գնով, երեկվա համեմատ դոլարն ավելացել է 0.05 դրամով։
Եվրոյի միջին փոխարժեքն առքի ժամանակ 409.25 դրամ է, գինն ավելացել է 0.53 դրամով։ Եվրոպական արժույթը վաճառվում է 424.86 դրամ միջին գնով, ինչը 0.06 դրամով պակաս է առևտրային բանկերի նախորդ օրվա առաջարկից։
Ռուսական ռուբլու առքի միջին գինն աճել է 0.03 դրամով և կազմել 5.46 դրամ։ Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 5.97 դրամ միջին գնով, դեկտեմբերի 26-ին առաջարկված գնի համեմատ նվազել է 0.01 դրամով։
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 461.88 դրամ միջին գնով, ֆունտը նախորդ օրվա համեմատ թանկացել է 0.76 դրամով։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը երեկվա համեմատ մնացել է անփոփոխ՝ կազմելով 488,75 դրամ։