Հայաստանի արժութային շուկայում եվրոն ամրապնդվել է դրամի նկատմամբ։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Ըստ այդ տվյալների՝ դեկտեմբերի 28-ի առավոտից երկրի առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 390,17 դրամ միջին գնով, նախորդ աշխատանքային օրվա համեմատ ԱՄՆ արժույթն արժեզրկվել է 0,05 դրամով։ Ամերիկյան արժույթը վաճառվում է 396.53 դրամ միջին գնով, երեկվա համեմատ դոլարն արժեզրկվել է 0.05 դրամով։
Եվրոյի միջին փոխարժեքն առքի ժամանակ 409.69 դրամ է, գինն ավելացել է 0.66 դրամով։ Եվրոպական արժույթի վաճառքն իրականացվում է 425.14 դրամ միջին գնով, ինչը 0.50 դրամով պակաս է նախորդ օրն առևտրային բանկերի առաջարկած գնից։
Ռուսական ռուբլու առքի միջին գինը նվազել է 0.06 դրամով և կազմել 5.32 դրամ։ Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 5.87 դրամ միջին գնով, դեկտեմբերի 27-ին առաջարկված գնի համեմատ նվազել է 0.06 դրամով։
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 460.47 դրամ միջին գնով, ֆունտը նախորդ օրվա համեմատ արժեզրկվել է 0.02 դրամով։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը երեկվա համեմատ նվազել է 0,08 դրամով՝ կազմելով 486,91 դրամ։