Հայաստանի արժույթի շուկայում դրամն ամրապնդվել է այլ արժույթների նկատմամբ։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Ըստ այդ տվյալների՝ դեկտեմբերի 29-ի առավոտից երկրի առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 389,78 դրամ միջին գնով, նախորդ աշխատանքային օրվա համեմատ ԱՄՆ արժույթն արժեզրկվել է 0,27 դրամով։ Ամերիկյան արժույթի վաճառքն իրականացվում է 396.28 դրամ միջին գնով, երեկվա համեմատ դոլարը կորցրել է 0.42 դրամ։
Եվրոյի միջին փոխարժեքն առքի ժամանակ 408.97 դրամ է, այն արժեզրկվել է 0.06 դրամով։ Եվրոպական արժույթը վաճառվում է 424.28 դրամ միջին գնով, ինչը 0.31 դրամով պակաս է նախորդ օրն առևտրային բանկերի առաջարկած գնից։
Ռուսական ռուբլու առքի միջին գինը նվազել է 0.15 դրամով և կազմել 5.20 դրամ։ Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 5.76 դրամ միջին գնով, դեկտեմբերի 28-ին առաջարկված գնի համեմատ նվազել է 0.11 դրամով։
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 459.78 դրամ միջին գնով, ֆունտը նախորդ օրվա համեմատ արժեզրկվել է 0.98 դրամով։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը երեկվա համեմատ նվազել է 1.03 դրամով՝ կազմելով 486.59 դրամ։