Հայաստանի արտարժույթի շուկայում արժույթներն ամրապնդվել են դրամի նկատմամբ. Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Ըստ այդ տվյալների՝ հունվարի 11-ի առավոտից երկրի առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 395,03 դրամ միջին գնով, նախորդ աշխատանքային օրվա համեմատ ԱՄՆ արժույթն աճել է 0,11 դրամով։ Ամերիկյան արժույթը վաճառվում է 404.28 դրամ միջին գնով, երեկվա համեմատ դոլարն ավելացել է 0.03 դրամով։
Եվրոյի միջին փոխարժեքն առքի ժամանակ 418.56 դրամ է, գինն ավելացել է 2.26 դրամով։ Եվրոպական արժույթը վաճառվում է 434,78 դրամ միջին գնով, ինչը 1,66 դրամով գերազանցում է նախորդ օրն առևտրային բանկերի առաջարկած գնին։
Ռուսական ռուբլու առքի միջին գինն աճել է 0.11 դրամով և կազմել 5.35 դրամ։ Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 5.85 դրամ միջին գնով, հունվարի 10-ին առաջարկված գնի համեմատ աճել է 0.03 դրամով։
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 466.67 դրամ միջին գնով, ֆունտը նախորդ օրվա համեմատ աճել է 1.32 դրամով։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը երեկվա համեմատ աճել է 1.13 դրամով՝ կազմելով 496.14 դրամ։