Կառավարության հունվարի 12-ի նիստում ընդունվեց էկոնոմիկայի նախարարության մշակած ալկոհոլային խմիչքների առանձին տեսակների արտահանման ծավալները մեծացնելու, բիզնես գործունեություն ծավալելու պայմաններն ու ներդրումային միջավայրը բարելավելուն ուղղված նախագիծ։ Ըստ դրա՝ ալկոհոլային որոշ տեսակների համար այլևս չի պահանջվի ծանուցման լիցենզիա, կնվազի պետական տուրքը։
Նախագծի, համաձայն՝ շշալցված կոնյակի իրացման և ներմուծման գործունությամբ զբաղվելու համար ծանուցում ներկայացնելու մասին պահանջը հանվում է։
Բացի այդ՝ թորած ալկոհոլային խմիչքներից և խմորման նյութերից էթիլային սպիրտի գործունեությունից առանձնացվում է վիսկիների, ռոմի, ջինի, ինչպես նաև սպիրտային այլ թուրմերի և մինչև 22 տոկոս սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների արտադրությունները։ Դրանք սահմանվում են որպես ծանուցման ենթակա գործունեության առանձին տեսակներ։
«Գործունեության այս տեսակով զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար սահմանվում է 3 մլն դրամ տարեկան պետական տուրք՝ նախկին 15 միլիոն դրամի դիմաց։ Մեր կարծիքով՝ սա խելամիտ տուրք է՝ նման գործունեություն սկսելու համար»,- ասաց Էկոնոմիկայի նախարարը։
Քերոբյանը նշեց նաև, որ շշալցված կոնյակի արտահանման տուրքը նույնպես հանվում է, այս պահի դրությամբ այն մեկ լիտրի համար 25 դրամ է կազմում, որի արդյունքում տարեկան 450 միլիոն դրամի տուրք էր կուտակվում։
Նախարարի խոսքով՝ բիզնես միջավայրը բարելավելուն ուղղված իրեց գործունեությունը հետագայում դրանցից պտուղ քաելու համար է։
«Բիզնես միջավայրն այն «կթու կովն» է, որը մեզ կաթ է տալիս որոշ ժամանակ անց»,- ասաց նախարարը։