• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
27 Հունվար 2023 09:11
  • 395.65
  • 431.46
  • 5.73
  • /home/admin/web/armeniatoday.news/public_html/index.php
-4 °c
Երևան
2 ° Wed
2 ° Thu
3 ° Fri
4 ° Sat
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

Հայաստանն ու Վրաստանն ունեն փոխըմբռնում և բազմաոլորտ զարգացող հարաբերություններ. Փաշինյան

Տարածաշրջան, Տնտեսություն,
12 Հունվար 2023 18:51
ShareShareShare
Наш Telegram
Հայաստանն ու Վրաստանն ունեն  փոխըմբռնում և բազմաոլորտ զարգացող հարաբերություններ. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստում հանդես է եկել ելույթով:

Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ Փաշինյանն անդրադարձել է երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցությանը:

«2022 թվականը կարելի է անվանել նախորդ շրջանի դժվարությունների և հետևանքների հաղթահարման տարի: Ցանկանում եմ գոհունակությամբ փաստել, որ հետևողական ջանքերի իրականացման շնորհիվ կարողացանք արձանագրել տնտեսական աճ և բազմաթիվ ոլորտներում մեր տնտեսությունները վերադարձել են բնականոն մակարդակի։

Կորոնավիրուսի համավարակի հետևանքով գրեթե բոլոր երկրներում տնտեսություններն էապես բացասական ազդեցություններ կրեցին, որից անմասն չմնացին մեր երկրները, ինչի հետևանքով 2020 և 2021 թվականներին 2019 թվականի համեմատ որոշակիորեն նվազեցին փոխադարձ առևտրի ցուցանիշները։ Սակայն 2022 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին առևտրաշրջանառության ծավալը, ՀՀ վիճակագրության հաշվարկներով, 2021 թվականի համեմատ ավելացել է գրեթե երկու անգամ՝ կազմելով 759 մլն ԱՄՆ դոլար։ Այստեղ Վրաստանի վիճակագրությունն ավելի բարձր ցուցանիշ է հրապարակում՝ 1 մլրդ, և ես համոզված եմ, որ դուք ավելի ճիշտ եք հաշվել, քան մենք: Շատ կարևոր է, որ մենք թվերը համեմատենք ոչ թե 2020, 2021 թվականի, այլ 2019-ի հետ, որտեղ ցուցանիշները եղել են շատ բարձր և ռեկորդային: Այս առումով՝ 2019թ. հունվար-նոյեմբերին Վրաստանի հետ առևտրաշրջանառության ծավալը կազմել է 481.7 մլն ԱՄՆ դոլար, իսկ 2022 թվականին 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 57.6%: Կարծում եմ, որ այս ցուցանիշը, հայտնի պատճառներով, ավելի կարևոր է, որովհետև մեզ համար էլ, ձեզ համար էլ 2019 թվականը եղել է շատ հաջող տարի՝ նախորդ տարիներից թերևս ամենահաջողվածը:

Եթե համեմատելու լինենք 2022թ. 11 ամիսների ցուցանիշները 2019թ. տարեկան ցուցանիշների (554.7 մլն) հետ, ապա նույնիսկ այս պարագայում 2022թ. 11 ամիսներին Վրաստանի հետ ապրանքաշրջանառությունը 2019թ. համեմատ աճել է 36.9%-ով: Այսինքն՝ 11 ամիսն արդեն 2019-ի ամբողջ ծավալը գերազանցել է, ինչի կապակցությամբ ուզում եմ մեզ բոլորիս շնորհավորել: Սա նշանակում է, որ այն, ինչ մենք խոսում ենք, պայմանավորվում ենք, նաև գործարար աշխարհն այդ ուղերձն ընկալում է, նաև մենք պայմաններ ենք ստեղծում, որպեսզի մեր հարաբերությունները դինամիկ զարգանան:

Համոզված եմ, որ հետագա տարիներին ևս արտաքին առևտրի ցուցանիշների դրական դինամիկան կպահպանվի՝ շնորհիվ մեր երկրների տնտեսությունների աճի և փոխգործակցության զարգացման»,-նշել է վարչապետը։

Վարչապետը նշել է, որ երկու երկրներում տնտեսական աճի բարձր ցուցանիշներ են արձանագրվել։

«Թե՛ Հայաստանում, թե՛ Վրաստանում 2022 թվականին երկնիշ տնտեսական աճ է արձանագրվել: Կարծում եմ՝ նաև մեր փոխգործակցությունը և լավ հարաբերությունները շատ կարևոր դեր են ունեցել դրանում: Հայաստանում 2022 թվականի հունվար–սեպտեմբերին համախառն ներքին արդյունքի աճը կազմել է 12.6%։

Երկկողմ համագործակցության շրջանակներում տրանսպորտային ոլորտին տրված առաջնահերթությունն ու տրանսպորտային միջազգային մի շարք կառույցներում փոխգործակցությունը մեզ հնարավորություն են ընձեռում իրատեսական քայլեր ձեռնարկել ինչպես Հյուսիս-Հարավ, այնպես էլ Արևելք-Արևմուտք երթուղիների հանգուցային կապ ապահովող նախաձեռնություններում։ Սա ևս մեր քննարկումների ստրատեգիական հարթության հարցեր են, որոնց մասին մենք պետք է շարունակաբար աշխատենք:

Հայաստանի և Վրաստանի միջև կանոնավոր ուղևորափոխադրումներ են իրականացվում թե՛ ցամաքային, թե՛ օդային ուղիներով: Ինչ վերաբերում է բեռնափոխադրումներին, անհրաժեշտ է հավելյալ ջանքեր գործադրել և համատեղ շարունակական աշխատանքներ իրականացնել դրանց առավել դյուրին շարժն ապահովելու համար, այդ թվում՝ ժամանակակից տեխնոլոգիական լուծումների կիրառմամբ վերահսկողության միջոցով։ Այս համատեքստում, ցանկանում եմ ընդգծել նախորդ տարվա օգոստոսին հայ-վրացական միջպետական սահմանի Բագրատաշեն-Սադախլո անցակետի «Բարեկամություն» անվանումը կրող նոր կամրջի շահագործման կարևորությունը:

Հայաստանը նաև մեծ կարևորություն է տալիս երկաթուղային տրանսպորտային համագործակցությանը և մուլտիմոդալ փոխադրումների ընդլայնմանը, այդ թվում՝ ծովային փոխադրումների կազմակերպմանը։

Հայաստանի համար Վրաստանը, որպես տարանցիկ երկիր, մեծ դեր ունի նաև էներգառեսուրսների, կապի և հեռահաղորդակցության հուսալի և անվտանգ մատակարարման առումով: 2022 թվականին Հայաստանի Հանրապետությունից Վրաստան արտահանվել է 365 մլն կՎտժ էլեկտրաէներգիա, որն ավելին է, քան նախորդ 10 տարիներին միասին վերցրած Հայաստանից արտահանումը: Հույս ունենք, որ այս ոլորտում նախանշված դինամիկան մեզ կհաջողվի պահպանել:

Հաշվի առնելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի արդիականությունն ու դրանց օրեցօր աճող դերը կյանքի գրեթե բոլոր բնագավառներում՝ Հայաստանի և Վրաստանի միջև թվայնացման, հեռահաղորդակցության, բարձր տեխնոլոգիաների, ինչպես նաև կիբերանվտանգության ոլորտներում գործակցության զարգացումը դառնում է հրամայական:

Միջգերատեսչական համագործակցության շրջանակում մշակվել է Վրաստանի՝ հայերենի ուսուցմամբ հանրային դպրոցների ուսուցիչների ատեստավորման ծրագիրը, որի մեկնարկը տրվել է 2022 թվականին: Նախատեսվում է ընդլայնել ծրագիրը, որը կներառի նաև ուսուցիչների վերապատրաստման դասընթացների կազմակերպումը:

Գոհունակությամբ ցանկանում եմ նշել, որ արդյունավետ աշխատանքներ են ընթանում Երևանի պետական համալսարանում վրացագիտության կենտրոնի ստեղծման և Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանում հայագիտական ամբիոնի զարգացման ուղղությամբ:

Այսօր հայ-վրացական համագործակցությունը մշակույթի ոլորտում թևակոխում է որակապես նոր շրջափուլ, որում միմյանց մշակույթները զուտ ընկալողի կարգավիճակից անցում է կատարվում համատեղության սկզբունքով մշակութային միասնական դաշտ ձևավորելու, միջազգային մշակութային-զբոսաշրջային շուկայում միասնաբար դիրքավորվելու հարթություն։ Անհրաժեշտ եմ համարում նաև ընդգծել Վրաստանի և Հայաստանի մշակութային խմբերի հյուրախաղեր կազմակերպելը, մշակութային գործիչների փոխայցելությունները, ցուցահանդեսներ և այլ միջոցառումներ կազմակերպելը: Նկատի ունեմ, որ վրաց մշակութային գործիչները, կոլեկտիվները հյուրախաղերով հանդես գան Հայաստանում և Հայաստանի կոլեկտիվները, արվեստագետները ներկայանան նաև Վրաստանում: Հույս ունեմ, որ մեր այս քննարկումների արդյունքում այդ պրոցեսը նույնպես կակտիվանա:

Մեր մշակութային համագործակցության կարևոր ուղղություններից է պատմամշակութային հուշարձանների պահպանությունը, և այդ համատեքստում մեզ անհրաժեշտ է ակտիվացնել մշակութային ժառանգության հարցերով պատասխանատու հաստատությունների միջև համագործակցությունը:

Խոսելով մշակութային փոխգործակցության մասին՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր վրացի գործընկերներին Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի հիմնանորոգման, ինչպես նաև թատերախմբի գործունեությանն աջակցելու համար:

Մեր երկուերկրներում զարգացման զգալի ներուժ ունի նաև զբոսաշրջության ոլորտը։ 2022 թվականին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը կազմել է ավելի քան 1.6 մլն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով մոտ 90%-ով: Համոզված եմ, որ մեր երկու երկրների միջև փոխադարձ զբոսաշրջային այցելությունները ևս աճի ներուժ ունեն։ Նշեմ, որ նախնական տվյալներով՝ 2022 թվականին Վրաստանից Հայաստան այցելուների թիվը կազմել է շուրջ 190 հազար և այս թիվն ակնհայտորեն մեծանալու պոտենցիալ ունի:

Կարծում եմ, որ մեր երկրների միջև տարածաշրջանային զբոսաշրջային փաթեթներ ստեղծելու հարցում կա դեռևս չիրացված ներուժ, և այս ուղղությամբ համատեղ աշխատանքների իրականացումը նոր մակարդակի կհասցնի զբոսաշրջության ոլորտում համագործակցությունը։ Իմիջայլոց, ուզում եմ ասել, որ Վրաստան կատարած իմ առաջին այցի ընթացքում, երբ հանդիպում էինք Վրաստանի բիզնես հանրության ներկայացուցիչների հետ, առաջին հարցը, որ նրանք բարձրացնում էին, ասում էին, որ Թբիլիսիից Երևան եկող ճանապարհները շատ վատ վիճակում են, և ես նրանց խոսատացա, որ այդ հարցն անպայման կլուծենք: Հիմա ուրախ եմ արձանագրել, որ Թբիլիսիից Երևան եկող ավտոճանապարհները գտնվում են փայլուն վիճակում: Այնպես, որ հույս ունեմ, որ մեր զբոսաշրջային ընկերությունները, մեր պայմանավորվածության համաձայն, զբոսաշրջության ծավալները, ուղղությունները և համագործակցությունը կակտիվացնեն: Մանավանդ, կարծում եմ, որ մենք, այս առումով, կարևոր մի փաստաթուղթ ենք ստորագրում՝ Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին համաձայանգիրը, ինչը նշանակում է, որ մեր քաղաքացիները և մենք էլ իրար հետ փոխադարձաբար արդեն կարող ենք այցելել առանց անձնագրի, ID քարտերով, ինչը նույնպես շատ կարևոր է և արտահայտում է մեր համագործակցությունը:

Եզրափակելով խոսքս՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել այս համագործակցության համար: Այս թվարկումը ինչի՞ մասին է: Մեծ հաշվով այս թվարկումը նրա մասին է, որ մեր երկկողմ հարաբերությունները միաշերտ չեն, ոչ էլ երկշերտ են, ոչ էլ եռաշերտ: Մեր հարաբերությունները բազմաշերտ են, և համոզված եմ, որ մեր քաղաքական բարձր մակարդակի հարաբերությունների այս որակը թույլ է տալու, որ այդ շերտերը գնալով շատանան՝ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության, ի բարօրություն Վրաստանի, ի բարօրություն տարածաշրջանի և մեր երկու երկրների ու ժողովուրդների դարավոր բարեկամության:

Կրկին ողջունում եմ և հաջողություններ մաղթում»:

Tags: Իրակլի ղարիբաշվիլիՀայ-վրացական միջկառավարական համագործակցության նիստՆիկոլ Փաշինյան

Առնչվող Նորություններ

ԵՄ-ն Հայաստանի հետ այնքան լավ հարաբերություններ չի ունեցել, որքան հիմա. Էնրիկե Մորա

ԵՄ-ն Հայաստանի հետ այնքան լավ հարաբերություններ չի ունեցել, որքան հիմա. Էնրիկե Մորա

26 Հունվար 2023 21:41

ԵՄ-ն Հայաստանի հետ այնքան լավ հարաբերություններ չի ունեցել, որքան հիմա, մենք երբևէ այսքան «մոտ» չենք եղել իրար։ Այս մասին «Հանրային»...

Ժամանակ առ ժամանակ քննարկումներ կունենանք ՀՀ հարկային պոտենցիալի գնահատման վերաբերյալ․ Փաշինյան

Ժամանակ առ ժամանակ քննարկումներ կունենանք ՀՀ հարկային պոտենցիալի գնահատման վերաբերյալ․ Փաշինյան

26 Հունվար 2023 17:30

Ինչպես նախորդ տարեվերջին ենք պայմանավորվել, այս տարի ժամանակ առ ժամանակ քննարկումներ կունենանք Հայաստանի Հանրապետության հարկային պոտենցիալի գնահատման վերաբերյալ: Այս մասին...

Եվրոպան ավելի մոտ. «Wizz Air»-ը նոր ուղղություններով թռիչքներ կիրականացնի

Եվրոպան ավելի մոտ. «Wizz Air»-ը նոր ուղղություններով թռիչքներ կիրականացնի

26 Հունվար 2023 17:15

«Wizz Air» ավիաընկերությունը մեկնարկում է միանգամից չորս նոր ուղղություն: Այս մասին տեղեկանում ենք «Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական էջից: 2023 թվականի ապրիլի...

Տարադրամի փոխարժեքը՝ Կենտրոնական բանկի տվյալներով

Տարադրամի փոխարժեքն՝ ըստ ԿԲ տվյալների

26 Հունվար 2023 17:03

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 26-ին, կազմել է 395.65 դրամ: Այս մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը...

Ժամանակն է, որ թուրքերը, հայերն ու քրդերը գրկախառնվեն․ Փայլան

Ժամանակն է, որ թուրքերը, հայերն ու քրդերը գրկախառնվեն․ Փայլան

26 Հունվար 2023 13:56

Ժամանակն է, որ թուրքերը, հայերն ու քրդերը գրկախառնվեն։ Այս մասին հայտարարել է «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության թուրք պատգամավոր Կարո Փայլանը։ «Մենք...

Փոխարժեքները Հայաստանում․ եվրոն ամրապնդվել է դրամի նկատմամբ

Փոխարժեքները Հայաստանում․ եվրոն ամրապնդվել է դրամի նկատմամբ

26 Հունվար 2023 10:21

Հայաստանի արժութային շուկայում եվրոն ամրապնդվել է դրամի նկատմամբ։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։ Ըստ այդ տվյալների՝ հունվարի 26-ի...

Ավելին
  • Լուրեր
Հունվարի վերջին օրերը տեղումնառատ կլինեն

Հունվարի վերջին օրերը տեղումնառատ կլինեն

27 Հունվար 2023 09:10
ԵԽԽՎ-ն մտահոգված է Ադրբեջանում լրագրողների նկատմամբ բռնությունների և սպառնալիքների աճով

ԵԽԽՎ բյուրոն կքննարկի Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ զեկույցի պատրաստումը

27 Հունվար 2023 00:51
Քիմ Քարդաշյանն առանց դիմահարդարման լուսանկար է հրապարակել

Քիմ Քարդաշյանն առանց դիմահարդարման լուսանկար է հրապարակել

26 Հունվար 2023 23:24
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը կոչ է անում սահմանափակել Թուրքիային F-16 կործանիչների վաճառքը

ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության Թուրքիայի հավանությունը կնպաստեր F-16-ի վաճառքին. Նուլանդ

26 Հունվար 2023 22:55
«Սփյուռքը հայ ժողովրդի երկրորդ բանակն է». ANCA-ն հանրահավաք է հայտարարել ի պաշտպանություն Արցախի

ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել Արցախի շրջափակումը դատապարտող բանաձև

26 Հունվար 2023 22:25
Ոստիկանությունը երկրպագուների զանգերից հետո Բրիթնի Սփիրսի մոտ է եկել

Ոստիկանությունը երկրպագուների զանգերից հետո Բրիթնի Սփիրսի մոտ է եկել

26 Հունվար 2023 22:04
ԵՄ-ն Հայաստանի հետ այնքան լավ հարաբերություններ չի ունեցել, որքան հիմա. Էնրիկե Մորա

ԵՄ-ն Հայաստանի հետ այնքան լավ հարաբերություններ չի ունեցել, որքան հիմա. Էնրիկե Մորա

26 Հունվար 2023 21:41
Խաղաղապահների՝ հումանիտար բեռով երկու  ավտոշարասյուն այսօր անցել Է Գորիս-Ստեփանակերտ երթուղով. ՌԴ ՊՆ

Խաղաղապահների՝ հումանիտար բեռով երկու ավտոշարասյուն այսօր անցել Է Գորիս-Ստեփանակերտ երթուղով. ՌԴ ՊՆ

26 Հունվար 2023 21:02
56-ամյա Սալմա Հայեկը կարմիր գորգին ներկայացել է թափանցիկ զգեստով

56-ամյա Սալմա Հայեկը կարմիր գորգին ներկայացել է թափանցիկ զգեստով

26 Հունվար 2023 20:33
Միրզոյանը եվրոպացի պատվիրակների հետ քննարկել է Հայաստան-ԵՄ գործընկերության ընդլայնմանն առնչվող հարցերը

Միրզոյանը եվրոպացի պատվիրակների հետ քննարկել է Հայաստան-ԵՄ գործընկերության ընդլայնմանն առնչվող հարցերը

26 Հունվար 2023 20:10
«Խոսրովի անտառ» պետական արգելոցի ֆոտոթակարդները նկարահանել  են Նեո ընձառյուծին

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի ֆոտոթակարդները նկարահանել են Նեո ընձառյուծին

26 Հունվար 2023 19:48
Այս տարվա հունիսին 2021-ի համեմատ զբոսաշրջիների թիվն ավելի քան 60 հազարով ավելացել է

Երևանը ռուսաստանցիների փետրվարյան զբոսաշրջային հիմանական ուղղություններից է

26 Հունվար 2023 19:41
Պետք է դիտարկվի Լաչինի միջանցքն ապաշրջափակելու ռազմական տարբերակը. Մայիլյան

Պետք է դիտարկվի Լաչինի միջանցքն ապաշրջափակելու ռազմական տարբերակը. Մայիլյան

26 Հունվար 2023 18:50
Արբիտրաժային տրիբունալը մերժել է ընդդեմ Հայաստանի ներկայացված շուրջ 331 միլիոն դոլար բռնագանձելու պահանջը

Արբիտրաժային տրիբունալը մերժել է ընդդեմ Հայաստանի ներկայացված շուրջ 331 միլիոն դոլար բռնագանձելու պահանջը

26 Հունվար 2023 18:34
Հրդեհի գործով ձերբակալված սպային կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. ՔԿ

Հրդեհի գործով ձերբակալված սպային կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. ՔԿ

26 Հունվար 2023 18:24

Հայաստանում ԵՄ առաքելության ներկայությունը կսրի առկա հակասությունները. ՌԴ ԱԳՆ

26 Հունվար 2023 17:50
Ժամանակ առ ժամանակ քննարկումներ կունենանք ՀՀ հարկային պոտենցիալի գնահատման վերաբերյալ․ Փաշինյան

Ժամանակ առ ժամանակ քննարկումներ կունենանք ՀՀ հարկային պոտենցիալի գնահատման վերաբերյալ․ Փաշինյան

26 Հունվար 2023 17:30
Եվրոպան ավելի մոտ. «Wizz Air»-ը նոր ուղղություններով թռիչքներ կիրականացնի

Եվրոպան ավելի մոտ. «Wizz Air»-ը նոր ուղղություններով թռիչքներ կիրականացնի

26 Հունվար 2023 17:15
Տարադրամի փոխարժեքը՝ Կենտրոնական բանկի տվյալներով

Տարադրամի փոխարժեքն՝ ըստ ԿԲ տվյալների

26 Հունվար 2023 17:03
Զոհված զինծառայողների ծնողներն առերեսվել են Երևանի ոստիկանության վարչության պետի տեղակալի հետ

Զոհված զինծառայողների ծնողներն առերեսվել են Երևանի ոստիկանության վարչության պետի տեղակալի հետ

26 Հունվար 2023 16:35
Պիկեն իր նոր ընկերուհու հետ առաջին լուսանկարն է հրապարակել

Պիկեն իր նոր ընկերուհու հետ առաջին լուսանկարն է հրապարակել

26 Հունվար 2023 16:22
Այսօր Ստեփանակերտի բնակչության համար գազամատակարարումը կվերականգնվի

Այսօր Ստեփանակերտի բնակչության համար գազամատակարարումը կվերականգնվի

26 Հունվար 2023 16:08
Մի շարք դեղամիջոցներ դեֆեցիտի պատճառով առանց գրանցման պահանջի են ՀՀ ներմուծվում. նախարար

Մի շարք դեղամիջոցներ դեֆեցիտի պատճառով առանց գրանցման պահանջի են ՀՀ ներմուծվում. նախարար

26 Հունվար 2023 15:55
Հունվարի վերջին օրերին մայրաքաղաքում ու մարզերում ձյուն կգա

Հունվարի վերջին օրերին մայրաքաղաքում ու մարզերում ձյուն կգա

26 Հունվար 2023 15:40
«Բռնապետը շրջափակել է Արցախը»․ Վաշինգտոնի փողոցներում նման գրառմամբ պաստառներ են հայտնվել

«Բռնապետը շրջափակել է Արցախը»․ Վաշինգտոնի փողոցներում նման գրառմամբ պաստառներ են հայտնվել

26 Հունվար 2023 15:27
ԵՄ առաքելությունը ռեալ մեխանիզմներ չունի, Ադրբեջանը կարող է անտեսել ներկայությունը. քաղաքագետ

ԵՄ առաքելությունը ռեալ մեխանիզմներ չունի, Ադրբեջանը կարող է անտեսել ներկայությունը. քաղաքագետ

26 Հունվար 2023 15:10
Խոսեցնում են այն մարդկանց, ովքեր տեղում չեն եղել. մարզպետը՝ հրդեհի շուրջ հակասությունների մասին

Խոսեցնում են այն մարդկանց, ովքեր տեղում չեն եղել. մարզպետը՝ հրդեհի շուրջ հակասությունների մասին

26 Հունվար 2023 14:51
Հայաստանի հակառակորդները Ֆրանսիայի հակառակորդներն են․ Ֆրանսիայի ՆԳ նախարար

Հայաստանի հակառակորդները Ֆրանսիայի հակառակորդներն են․ Ֆրանսիայի ՆԳ նախարար

26 Հունվար 2023 14:39
Գումարտակի հրամանատարին և 9 սպաների մեղադրանք է ներկայացվել. ՔԿ

Պատերազմում հաշմանդամություն ձեռք բերած երրորդ կարգի հաշմանդամները նույնպես կստանան հատուցում

26 Հունվար 2023 14:24
Որոշակի կայունացում կա. Ավանեսյանը՝ գրիպի տարածման մասին

Որոշակի կայունացում կա. Ավանեսյանը՝ գրիպի տարածման մասին

26 Հունվար 2023 14:10
Ժամանակն է, որ թուրքերը, հայերն ու քրդերը գրկախառնվեն․ Փայլան

Ժամանակն է, որ թուրքերը, հայերն ու քրդերը գրկախառնվեն․ Փայլան

26 Հունվար 2023 13:56
Կվերականգնվի 21 երկրի համար ՀՀ պետական սահմանին մուտքի վիզա ստանալու հնարավորությունը

ՀՀ քաղաքացիները կարող են առանց վիզայի ճանապարհորդել Էմիրություններ

26 Հունվար 2023 13:40
Անահիտ Ավանեսյանը՝ հրդեհից տուժած զինծառայողների առողջական վիճակի մասին

Անահիտ Ավանեսյանը՝ հրդեհից տուժած զինծառայողների առողջական վիճակի մասին

26 Հունվար 2023 13:28
Ապաշրջափակման ուղղությամբ բոլոր միջոցներով աշխատանք է տարվում. Ռուբեն Վարդանյան

Ապաշրջափակման ուղղությամբ բոլոր միջոցներով աշխատանք է տարվում. Ռուբեն Վարդանյան

26 Հունվար 2023 13:15
Հայաստանում գրանցվել է վճարվող աշխատատեղերի բացարձակ ռեկորդ․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանում գրանցվել է վճարվող աշխատատեղերի բացարձակ ռեկորդ․ Նիկոլ Փաշինյան

26 Հունվար 2023 13:03
«Եռաբլուրում» բռնության ենթարկված ծնողներն առերեսվում են Երևանի փոխոստիկանապետի հետ

«Եռաբլուրում» բռնության ենթարկված ծնողներն առերեսվում են Երևանի փոխոստիկանապետի հետ

26 Հունվար 2023 12:50
Ձերբակալվել է 15 զինծառայողների կյանք խլած հրդեհի գործով առաջին անձը․ Գլխավոր դատախազ

Ձերբակալվել է 15 զինծառայողների կյանք խլած հրդեհի գործով առաջին անձը․ Գլխավոր դատախազ

26 Հունվար 2023 12:36
Կառավարության անդամների ճեպազրույցները (ուղիղ)

Կառավարության անդամների ճեպազրույցները (ուղիղ)

26 Հունվար 2023 12:30
Երևանում կանցկացվի ՀՀ-ԵՄ Քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության առաջին բարձր մակարդակի հանդիպում

Երևանում կանցկացվի ՀՀ-ԵՄ Քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության առաջին բարձր մակարդակի հանդիպում

26 Հունվար 2023 12:23
Մինչև վերջին հայը հեռանա ԼՂ-ից․ ո՞րն է Բաքվի պլանը՝ ըստ վարչապետ Փաշինյանի

Մինչև վերջին հայը հեռանա ԼՂ-ից․ ո՞րն է Բաքվի պլանը՝ ըստ վարչապետ Փաշինյանի

26 Հունվար 2023 12:07
Հայ-հնդկական հարաբերություններում նախանշվում են համագործակցության նոր ուղղություններ․ վարչապետ

Հայ-հնդկական հարաբերություններում նախանշվում են համագործակցության նոր ուղղություններ․ վարչապետ

26 Հունվար 2023 11:57
Հիսուն միլիոն դրամ կուղղվի Ջերմուկի՝ սեպտեմբերյան ագրեսիայից տուժած տնտեսվարողներին

Հիսուն միլիոն դրամ կուղղվի Ջերմուկի՝ սեպտեմբերյան ագրեսիայից տուժած տնտեսվարողներին

26 Հունվար 2023 11:40
«Պայթյունավտանգ քաղաքական սադրանք է». ՌՀՄ-ն պահանջել է ազատ արձակել Եկատերինբուրգում կալանավորված հայերին

«Պայթյունավտանգ քաղաքական սադրանք է». ՌՀՄ-ն պահանջել է ազատ արձակել Եկատերինբուրգում կալանավորված հայերին

26 Հունվար 2023 11:26
Կառավարության նիստ (ուղիղ)

Կառավարության նիստ (ուղիղ)

26 Հունվար 2023 11:00
Երևանում ավտովթարի է ենթարկվել ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի ծառայողական մեքենան

Երևանում ավտովթարի է ենթարկվել ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի ծառայողական մեքենան

26 Հունվար 2023 10:44
Փոխարժեքները Հայաստանում․ եվրոն ամրապնդվել է դրամի նկատմամբ

Փոխարժեքները Հայաստանում․ եվրոն ամրապնդվել է դրամի նկատմամբ

26 Հունվար 2023 10:21
Նոր մանրամասներ՝ հրդեհի հետևանքով տուժած 3 զինծառայողների վիճակի մասին

Ի՞նչ է պարզվել 15 կյանք խլած հրդեհի գործի նախաքննությամբ. մանրամասներ

26 Հունվար 2023 09:53
Հայտնի է Շիրակի նոր մարզպետի անունը

Հայտնի է Շիրակի նոր մարզպետի անունը

26 Հունվար 2023 09:41
Հունվարի վերջին օրերը տեղումնառատ կլինեն
Հասարակություն

Հունվարի վերջին օրերը տեղումնառատ կլինեն

27 Հունվար 2023 09:10

Երևանում այսօր ցերեկը, հունվարի 28-ի գիշերը, 30-ի ցերեկը, 31-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում է ՇՄՆ...

Կարդալ
ԵԽԽՎ-ն մտահոգված է Ադրբեջանում լրագրողների նկատմամբ բռնությունների և սպառնալիքների աճով
Աշխարհում

ԵԽԽՎ բյուրոն կքննարկի Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ զեկույցի պատրաստումը

27 Հունվար 2023 00:51

Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի բյուրոն կքննարկի Լաչինի միջանցքի շրջափակման հարցով զեկույցի պատրաստումը: Այս մասին հայտնել է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ...

Կարդալ
Facebook Telegram Instagram Youtube
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2023 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ