Հայաստանի արտարժույթի շուկայում արժույթներն ամրապնդվել են դրամի նկատմամբ։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Ըստ այդ տվյալների՝ հունվարի 14-ի առավոտից երկրի առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 395,71 դրամ միջին գնով, նախորդ աշխատանքային օրվա համեմատ ԱՄՆ արժույթն աճել է 0,29 դրամով։ Ամերիկյան արժույթը վաճառվում է 405.15 դրամ միջին գնով, երեկվա համեմատ դոլարն ավելացել է 0.23 դրամով։
Եվրոյի միջին փոխարժեքն առքի ժամանակ 421.79 դրամ է, գինն ավելացել է 2.08 դրամով։ Եվրոպական արժույթի վաճառքն իրականացվում է 440,62 դրամ միջին գնով, ինչը 3,34 դրամով ավելի է նախորդ օրն առևտրային բանկերի առաջարկած գնից։
Ռուսական ռուբլու առքի միջին գինը նվազել է 0.06 դրամով և կազմել 5.46 դրամ։ Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 6.02 դրամ միջին գնով, հունվարի 13-ին առաջարկված գնի համեմատ աճել է 0.01 դրամով։
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 466.71 դրամ միջին գնով, ֆունտը նախորդ օրվա համեմատ աճել է 0.25 դրամով։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը երեկվա համեմատ աճել է 1,33 դրամով՝ կազմելով 499,38 դրամ։