Հայաստանի արժույթի շուկայում եվրոն և ֆունտը դրամի նկատմամբ ամրապնդվել են։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Ըստ այդ տվյալների՝ հունվարի 17-ի առավոտից երկրի առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 392,72 դրամ միջին գնով, ԱՄՆ արժույթը նախորդ աշխատանքային օրվա համեմատ մնացել է անփոփոխ։ Ամերիկյան արժույթը վաճառվում է 399 դրամ միջին գնով, երեկվա համեմատ դոլարն արժեզրկվել է 0,02 դրամով։
Եվրոյի միջին փոխարժեքն առքի ժամանակ 421.78 դրամ է, գինն ավելացել է 1.08 դրամով։ Եվրոպական արժույթը վաճառվում է 436,25 դրամ միջին գնով, ինչը 0,21 դրամով ավելի է առևտրային բանկերի կողմից նախորդ օրվա առաջարկած գնից։
Ռուսական ռուբլու առքի միջին գինն աճել է 0.01 դրամով և կազմել 5.55 դրամ։ Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 6.04 դրամ միջին գնով, հունվարի 16-ին առաջարկված գնի համեմատ նվազել է 0.03 դրամով։
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 470.28 դրամ միջին գնով, ֆունտը նախորդ օրվա համեմատ թանկացել է 2.41 դրամով։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը երեկվա համեմատ աճել է 1,82 դրամով՝ կազմելով 495,53 դրամ։