Հայաստանի առևտրային շուկայում տարադրամի փոխարժեքները հունվարի 18-ին ըստ rate.am կայքի տվյալների այսպիսին են՝
Հանրապետության բանկերը ԱՄՆ դոլարը գնում են 392,44 դրամ միջին կշռված գնով և վաճառում 398,67 դրամով։ Եվրոն ընդունվում է 419,28 դրամով, վաճառվում՝ 433,78 դրամով։ Ռուսական ռուբլին ընդունվում է 5,51 դրամով, վաճառվում՝ 5,98 դրամով։ Բրիտանական ֆունտը գնվում է 472,38 դրամով, վաճառվում՝ 497,88 դրամով։