Հայաստանի արժույթի շուկայում այսօր հունվարի 22-ի համեմատ փոփոխություններ չեն եղել։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Այդ տվյալների համաձայն՝ հունվարի 23-ի առավոտից հանրապետության առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 392,36 դրամ միջին գնով։ Ամերիկյան արժույթը վաճառվում է 398.64 դրամ միջին գնով։
Եվրոյի միջին փոխարժեքն այն գնելիս 422.50 դրամ է։ Եվրոպական արժույթը վաճառվում է 437.72 դրամ միջին փոխարժեքով։
Ռուսական ռուբլու առքի միջին գինը կազմել է 5.56 դրամ։ Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 5,97 դրամ միջին գնով։
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 477.94 դրամ միջին գնով։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը կազմել է 503,44 դրամ։