Հայաստանի արժույթի շուկայում դրամն ամրապնդվել է այլ արժույթների նկատմամբ։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Ըստ այդ տվյալների՝ հունվարի 25-ի առավոտից երկրի առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 392,14 դրամ միջին գնով, նախորդ աշխատանքային օրվա համեմատ ԱՄՆ արժույթն արժեզրկվել է 0,11 դրամով։ Ամերիկյան արժույթը վաճառվում է 398.42 դրամ միջին գնով, երեկվա համեմատ դոլարն արժեզրկվել է 0.13 դրամով։
Եվրոյի միջին փոխարժեքն առքի ժամանակ 421.94 դրամ է, այն արժեզրկվել է 0.69 դրամով։ Եվրոպական արժույթի վաճառքն իրականացվում է 437.11 դրամ միջին գնով, ինչը 0.58 դրամով պակաս է նախորդ օրն առևտրային բանկերի առաջարկած գնից։
Ռուսական ռուբլու առքի միջին գինը նվազել է 0.01 դրամով և կազմել 5.52 դրամ։ Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 5.95 դրամ միջին գնով, հունվարի 24-ին առաջարկված գնի համեմատ նվազել է 0.01 դրամով։
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 473.53 դրամ միջին գնով, ֆունտը նախորդ օրվա համեմատ էժանացել է 1.56 դրամով։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը երեկվա համեմատ նվազել է 1,26 դրամով՝ կազմելով 499,84 դրամ։