Հայաստանի արժույթի շուկայում դրամն ամրապնդվել է դոլարի և ռուբլու նկատմամբ։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Ըստ այդ տվյալների՝ հունվարի 27-ի առավոտից երկրի առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 391,75 դրամ միջին գնով, նախորդ աշխատանքային օրվա համեմատ ԱՄՆ արժույթն արժեզրկվել է 0,13 դրամով։ Ամերիկյան արժույթի վաճառքն իրականացվում է 397,97 դրամ միջին գնով, երեկվա համեմատ դոլարը կորցրել է 0,13 դրամ։
Եվրոյի միջին փոխարժեքն առքի ժամանակ 420.94 դրամ է, գինն ավելացել է 0.55 դրամով։ Եվրոպական արժույթի վաճառքն իրականացվում է 436,89 դրամ միջին գնով, ինչը 0,55 դրամով ավելի է առևտրային բանկերի կողմից նախորդ օրվա առաջարկած գնից։
Ռուսական ռուբլու առքի միջին գինը նվազել է 0.02 դրամով և կազմել 5.50 դրամ։ Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 5.92 դրամ միջին գնով, հունվարի 26-ին առաջարկված գնի համեմատ նվազել է 0.02 դրամով։
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 475.34 դրամ միջին գնով, ֆունտը նախորդ օրվա համեմատ թանկացել է 2.59 դրամով։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը երեկվա համեմատ աճել է 2,53 դրամով՝ կազմելով 501,28 դրամ։