Հայաստանի արժույթի շուկայում դրամն ամրապնդվել է այլ արժույթների նկատմամբ։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Ըստ այդ տվյալների՝ փետրվարի 1-ի առավոտից երկրի առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 391,71 դրամ միջին գնով, նախորդ աշխատանքային օրվա համեմատ ԱՄՆ արժույթը կորցրել է 0,03 դրամ։ Ամերիկյան արժույթը վաճառվում է 397.85 դրամ միջին գնով, երեկվա համեմատ դոլարն արժեզրկվել է 0.10 դրամով։
Եվրոյի միջին փոխարժեքն առքի ժամանակ 419.88 դրամ է, այն արժեզրկվել է 1.37 դրամով։ Եվրոպական արժույթի վաճառքն իրականացվում է 435.03 դրամ միջին գնով, ինչը 2.08 դրամով պակաս է նախորդ օրն առևտրային բանկերի առաջարկած գնից։
Ռուսական ռուբլու առքի միջին գինը նվազել է 0.07 դրամով և կազմել 5.43 դրամ։ Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 5.84 դրամ միջին գնով, հունվարի 31-ին առաջարկված գնի համեմատ նվազել է 0.07 դրամով։
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 472,67 դրամ միջին գնով, ֆունտը նախորդ օրվա համեմատ էժանացել է 1,85 դրամով։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը երեկվա համեմատ կորցրել է 2,33 դրամ՝ կազմելով 499,20 դրամ։