Հայաստանի արժույթի շուկայում դրամն ամրապնդվել է այլ արժույթների նկատմամբ։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Ըստ այդ տվյալների՝ փետրվարի 7-ի առավոտից երկրի առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 392,17 դրամ միջին գնով, նախորդ աշխատանքային օրվա համեմատ ԱՄՆ արժույթը կորցրել է 0,05 դրամ։ Ամերիկյան արժույթը վաճառվում է 398.42 դրամ միջին գնով, երեկվա համեմատ դոլարը կորցրել է 0.02 դրամ։
Եվրոյի միջին փոխարժեքն առքի ժամանակ 416.86 դրամ է, այն արժեզրկվել է 2.66 դրամով։ Եվրոպական արժույթի վաճառքն իրականացվում է 431,86 դրամ միջին գնով, ինչը 3,89 դրամով պակաս է նախորդ օրն առևտրային բանկերի առաջարկած գնից։
Ռուսական ռուբլու առքի միջին գինը նվազել է 0.04 դրամով և կազմել 5.40 դրամ։ Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 5.79 դրամ միջին գնով, փետրվարի 6-ին առաջարկված գնի համեմատ նվազել է 0.01 դրամով։
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 463.03 դրամ միջին գնով, ֆունտը նախորդ օրվա համեմատ էժանացել է 6.83 դրամով։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը երեկվա համեմատ կորցրել է 5,50 դրամ՝ կազմելով 488,72 դրամ։