Հայաստանի արժույթի շուկայում դրամն ամրապնդվել է այլ արժույթների նկատմամբ։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Ըստ այդ տվյալների՝ մարտի 3-ի առավոտից հանրապետության առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 385,11 դրամ միջին գնով, նախորդ աշխատանքային օրվա համեմատ ԱՄՆ արժույթն արժեզրկվել է 0,42 դրամով։ Ամերիկյան արժույթը վաճառվում է 392.19 դրամ միջին գնով, երեկվա համեմատ դոլարն արժեզրկվել է 0.58 դրամով։
Եվրոյի միջին փոխարժեքն առքի ժամանակ 405.86 դրամ է, այն արժեզրկվել է 0.14 դրամով։ Եվրոպական արժույթը վաճառվում է 420,75 դրամ միջին գնով, ինչը 0,16 դրամով ավելի է առևտրային բանկերի կողմից նախորդ օրվա առաջարկած գնից։
Ռուսական ռուբլու առքի միջին փոխարժեքը 4,93 դրամ է, արժեզրկվել է 0,02 դրամով։ Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 5.30 դրամ միջին գնով, մարտի 2-ին առաջարկված գնի համեմատ նվազել է 0.02 դրամով։
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 450.10 դրամ միջին գնով, ֆունտը նախորդ օրվա համեմատ կորցրել է 2.87 դրամ։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը երեկվա համեմատ կորցրել է 2,53 դրամ՝ կազմելով 478,89 դրամ։