Հայաստանի արտարժույթի շուկայում արժույթներն ամրապնդվել են դրամի նկատմամբ: Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Ըստ այդ տվյալների՝ մարտի 14-ի առավոտից հանրապետության առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 385 դրամ միջին գնով, ԱՄՆ արժույթը նախորդ աշխատանքային օրվա համեմատ թանկացել է 0,21 դրամով։ Ամերիկյան արժույթի վաճառքն իրականացվում է 391 դրամ միջին գնով, երեկվա համեմատ դոլարն ավելացել է 0,24 դրամով։
Եվրոյի միջին փոխարժեքն առքի ժամանակ 408.53 դրամ է, գինն ավելացել է 3.42 դրամով։ Եվրոպական արժույթի վաճառքն իրականացվում է 421,89 դրամ միջին գնով, ինչը 3,58 դրամով ավելի է նախորդ օրն առևտրային բանկերի առաջարկած գնից։
Ռուսական ռուբլու առքի միջին գինն աճել է 0.03 դրամով և կազմել 4.99 դրամ։ Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 5.34 դրամ միջին գնով, մարտի 13-ին առաջարկված գնի համեմատ աճել է 0.03 դրամով։
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 458.26 դրամ միջին գնով, ֆունտը նախորդ օրվա համեմատ թանկացել է 5 դրամով։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը երեկվա համեմատ թանկացել է 4,72 դրամով՝ կազմելով 482,38 դրամ։