Հայաստանի արժութային շուկայում դոլարը դրամի նկատմամբ ամրապնդվել է։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Ըստ այդ տվյալների՝ մարտի 17-ի առավոտից հանրապետության առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 385.11 դրամ միջին գնով, նախորդ աշխատանքային օրվա համեմատ ամերիկյան արժույթն ավելացել է 0.06 դրամով։ Ամերիկյան արժույթը վաճառվում է 391.08 դրամ միջին գնով, երեկվա համեմատ դոլարն ավելացել է 0.06 դրամով։
Եվրոյի միջին փոխարժեքն առքի ժամանակ 405,33 դրամ է, եվրոն մնացել է անփոփոխ։ Եվրոպական արժույթը վաճառվում է 419.39 դրամ միջին գնով, ինչը 0.71 դրամով պակաս է առևտրային բանկերի նախորդ օրվա առաջարկից։
Ռուսական ռուբլու առքի միջին գինը նվազել է 0.01 դրամով և կազմել 4.93 դրամ։ Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 5.28 դրամ միջին գնով, մարտի 16-ին առաջարկված գնի համեմատ նվազել է 0.03 դրամով։
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 457.56 դրամ միջին գնով, ֆունտը նախորդ օրվա համեմատ էժանացել է 0.28 դրամով։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը երեկվա համեմատ կորցրել է 0,84 դրամ՝ կազմելով 482,21 դրամ։