«Ռոստելեկոմը» որոշել է ակտիվորեն զարգացնել հայկական GNC-Alfa օպերատորը, վաճառքի հարցը օրակարգից դուրս է եկել, ասել է ռուսական հեռահաղորդակցության օպերատորի նախագահ Միխայիլ Օսեևսկին, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։
«Այժմ (GNC-Alfa) վաճառքի խնդիրն օրակարգից դուրս է եկել, մենք որոշել ենք ակտիվ զարգացնել այն»,- ասել է Օսեևսկին։
Նա նշել է, որ Հայաստանում գործարկվել է Ռոստելեկոմի «Wink» տեսածառայությունը, ընթացքի մեջ է տվյալների կենտրոնի կառուցումը։ «Մենք շարունակում ենք աշխատել, ընկերությունը (GNC-Alfa) տարին շատ լավ է ավարտել, մենք գոհ ենք»,- ասել է «Ռոստելեկոմի» ղեկավարը։
2021 թվականի դեկտեմբերին Օսեևսկին ասել էր, որ «Ռոստելեկոմն» ակնկալում է վաճառել GNC-Alfa-ն 25 միլիոն դոլարով, իսկ 2022 թվականի հունվարին Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) թույլ է տվել ռուս օպերատորին վաճառել իր հայկական դուստր ընկերության՝ Molitro Holdings Limited-ի բաժնետոմսերի 100%-ը։ «Ռոստելեկոմը» նախատեսում էր գործարքը փակել 2022 թվականի առաջին եռամսյակում, սակայն այն հետաձգեց։