Հայաստանի արժույթի շուկայում եվրոն ու ֆունտը դրամի նկատմամբ ամրապնդվել են։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Ըստ այդ տվյալների՝ մարտի 21-ի առավոտից հանրապետության առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 385 դրամ միջին գնով, նախորդ աշխատանքային օրվա համեմատ ԱՄՆ արժույթն արժեզրկվել է 0,05 դրամով։ Ամերիկյան արժույթի վաճառքն իրականացվում է 391 դրամ միջին գնով, երեկվա համեմատ դոլարն արժեզրկվել է 0,13 դրամով։
Եվրոյի միջին փոխարժեքն առքի ժամանակ 407.72 դրամ է, եվրոյին ավելացված գինը՝ 2.60 դրամ։ Եվրոպական արժույթի վաճառքն իրականացվում է 421,89 դրամ միջին գնով, ինչը 1,79 դրամով ավելի է նախորդ օրն առևտրային բանկերի առաջարկած գնից։
Ռուսական ռուբլու առքի միջին գինը մնացել է անփոփոխ և կազմել 4,87 դրամ։ Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 5.22 դրամ միջին գնով, մարտի 20-ին առաջարկված գնի համեմատ նվազել է 0.03 դրամով։
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 461.62 դրամ միջին գնով, ֆունտը նախորդ օրվա համեմատ թանկացել է 3.28 դրամով։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը երեկվա համեմատ թանկացել է 1,95 դրամով՝ կազմելով 486,15 դրամ։