ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է 388.29 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.24 դրամով։ Այս մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 412,53 դրամ՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 1.84 դրամով։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 468,10 դրամ՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 1.60 դրամով։
Իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 5.07 դրամ՝ նվազելով 0.01 դրամով։