Հայաստանի արժույթի շուկայում դրամն ամրապնդվել է արժույթների նկատմամբ։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Ըստ այդ տվյալների՝ մայիսի 13-ի առավոտից երկրի առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 383,06 դրամ միջին գնով, նախորդ աշխատանքային օրվա համեմատ ամերիկյան արժույթը կորցրել է 0,06 դրամ։ Ամերիկյան արժույթը վաճառվում է 389.03 դրամ միջին գնով, երեկվա համեմատ դոլարն ավելացել է 0.08 դրամով։
Եվրոյի միջին փոխարժեքն առքի ժամանակ 413,75 դրամ է, եվրոն արժեզրկվել է 0,98 դրամով։ Եվրոպական արժույթի վաճառքն իրականացվում է 427.28 դրամ միջին գնով, ինչը 0.98 դրամով պակաս է նախորդ օրն առևտրային բանկերի առաջարկած գնից։
Ռուսական ռուբլու առքի միջին գինը նվազել է 0.06 դրամով և կազմել 4.84 դրամ։ Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 5.18 դրամ միջին գնով, մայիսի 12-ին առաջարկված գնի համեմատ նվազել է 0.04 դրամով։
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 469,85 դրամ միջին գնով, ֆունտը նախորդ օրվա համեմատ կորցրել է 2,72 դրամ։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը երեկվա համեմատ նվազել է 2.11 դրամով՝ կազմելով 495.26 դրամ։