Հայաստանի արժույթի շուկայում այսօր՝ մայիսի 21-ի համեմատ, փոփոխություններ չեն եղել։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Ըստ այդ տվյալների՝ մայիսի 22-ի առավոտից հանրապետության առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 383,06 դրամ միջին գնով։ Ամերիկյան արժույթը վաճառվում է 388.94 դրամ միջին փոխարժեքով։
Եվրոյի միջին կշռված փոխարժեքն այն գնելիս 409.08 դրամ է։ Եվրոպական արժույթի վաճառքն իրականացվում է 423.14 դրամ միջին գնով։
Ռուսական ռուբլու առքի միջին գինը կազմել է 4,67 դրամ։ Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 4,99 դրամ միջին գնով։
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 466.12 դրամ միջին գնով։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը կազմել է 491,53 դրամ։