ՀՀ կենտրոնական բանկը ներկայացրել է մայիսի 24-ի արտարժույթների փոխարժեքները.
Ըստ տվյալների՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը երեքշաբթի օրվա համեմատ կորցրել է 0,31 դրամ՝ կազմելով 385,94 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 477.83 դրամ՝ կորցնելով 0.54 դրամ։ Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.18 դրամով և կազմել 415.04 դրամ մեկ եվրոյի դիմաց։
Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.01 դրամով և կազմել 4.83 դրամ։