ՀՀ կենտրոնական բանկը ներկայացրել է հունիսի 7-ի փոխարժեքները։
Ըստ այդ տվյալների՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը երեքշաբթի օրվա համեմատ կորցրել է 0,29 դրամ՝ կազմելով 386,75 դրամ։
Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 481.50 դրամ՝ թանկանալով 0.95 դրամով։
Եվրոյի փոխարժեքն աճել է 0.20 դրամով և կազմել 414.33 դրամ մեկ եվրոյի դիմաց։
Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.02 դրամով և կազմել 4.75 դրամ։