ՀՀ արժույթի շուկայում դրամը թանկացել է բոլոր արժույթների համեմատ՝ ըստ rate.am կայքի տվյալների։
Հոկտեմբերի 7-ի առավոտից երկրի առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 399,97 դրամ միջին գնով, ամերիկյան արժույթն էժանացել է 2,87 դրամով։ Դոլարը վաճառվում է 411.26 դրամով, երեկվա համեմատ էժանացել է 5.44 դրամով։
Եվրոն առևտրային բանկերը գնում են 417.71 դրամով, գինը նվազել է 1.40 դրամով։ Եվրոպական արժույթը վաճառվում է 438.24 դրամ միջին գնով, ինչը 4.87 դրամով պակաս է նախորդ օրվա գնից։
Ռուսական ռուբլին էժանացել է 0.07 դրամով և գնման դեպքում կազմել 3.90 դրամ։ Վաճառքի ժամանակ միջին գինը կազմել է 4.22 դրամ, որը հոկտեմբերի 5-ի համեմատ նվազել է 0.10 դրամով։
Բրիտանական ֆունտը գնվում է 477.91 դրամ միջին գնով, այն էժանացել է 2.08 դրամով։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը երեկվա համեմատ նվազել է 5,25 դրամով՝ կազմելով 510,16 դրամ։
Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում դեկտեմբերի 14-ին
Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերը դեկտեմբերի 14-ին ԱՄՆ դոլարը գնում են 389,5 դրամ միջին գնով և վաճառում 397,77 դրամով, տեղեկանում ենք...