Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերը նոյեմբերի 4-ին ԱՄՆ դոլարը գնում են 398.81 դրամ միջին գնով և վաճառում 406.50 դրամով, տեղեկանում ենք Rate.am կայքից:
Նոյեմբերի 3-ի համեմատ՝ դոլարի վաճառքի փոխարժեքը միջինում նվազել է 0.02 դրամով։ Եվրոն ընդունվում է միջինը 420.39 դրամով, վաճառվում՝ 438.64 դրամով։ Եվրոյի վաճառքի փոխարժեքն ավելացել է 2.71 դրամով։ Ռուսական ռուբլին ընդունվում է 4.20 դրամով, վաճառվում՝ միջինում 4.51 դրամով, նախորդ օրվա համեմատ ռուբլու վաճառքի փոխարժեքը նվազել է 0.01 դրամով։
Բրիտանական ֆունտը գնվում է 475.69 դրամով, վաճառվում՝ 507.75 դրամով։ Բրիտանական ֆունտի վաճառքի փոխարժեքն ավելացել է 3.89 դրամով։