Գերմանիայի կառավարությունը ՀՀ կառավարությանը 12 մլն եվրո վարկ կտրամադրի «Վերականգնվող էներգիայի ընդլայնում և էներգախնայողություն․ փուլ III» ծրագրի իրականացման համար։
ՀՀ կառավարությունն այսօր հավանություն է տվել համաձայնագրի՝ «ՀՀ կառավարության և ԳԴՀ կառավարության միջև 2022 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» նախագծին։
Համաձայնագրով նախատեսվում է մինչև 12.000.000 եվրոյի ֆինանսական օժանդակություն տրամադրել, նաև անհրաժեշտության դեպքում տրամադրել լրացուցիչ դրամաշնորհներ։