Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերը նոյեմբերի 10-ին ԱՄՆ դոլարը գնում են 399.69 դրամ միջին գնով և վաճառում 407.03 դրամով, տեղեկանում ենք Rate.am կայքից:
Նոյեմբերի 9-ի համեմատ դոլարի վաճառքի փոխարժեքը միջինում ավելացել է 0.11 դրամով։
Եվրոն ընդունվում է միջինը 422.19 դրամով, վաճառվում՝ 438.36 դրամով։ Եվրոյի վաճառքի փոխարժեքն ավելացել է 0.16 դրամով։ Ռուսական ռուբլին ընդունվում է 4.27 դրամով, վաճառվում՝ 4.53 դրամով, նախորդ օրվա համեմատ ռուբլու վաճառքի փոխարժեքն ավելացել է 0.01 դրամով։
Բրիտանական ֆունտը գնվում է 476.03 դրամով, վաճառվում՝ 506.22 դրամով։ Բրիտանական ֆունտի վաճառքի փոխարժեքը նվազել է 0.12 դրամով։