Հայաստանին տրամադրվող մարդասիրական օգնության ծավալը 2024 թվականի առաջին կիսամյակում 2023 թվականի համեմատ կրկնակի աճել է, վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։
Հայաստանը 2024 թվականի հունվար-հունիս ամիսներին ստացել է 942․5 տոննա մարդասիրական բեռ՝ 27․1 մլն դրամի չափով (68 318 դոլար)։ Մինչդեռ 2023 թվականի նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմել է 543․7 տոննա՝ 3,2 մլն դրամի չափով (8212 դոլար)։
Հայաստանին տրամադրվող օգնության ծավալով առաջատարներն են ԱՄՆ-ն, Գերմանիան և Շվեյցարիան։ ԱՄՆ-ի օգնությունը կազմել է 41․1 մլն դոլար (ընդհանուր ծավալի 60․1%-ը)։ Գերմանիան հատկացրել է 7․9 մլն դոլար (11․6%), իսկ Շվեյցարիան՝ 3․2 մլն դոլար (4․7%):
Վիճակագրական կոմիտեի հաշվարկներով՝ հումանիտար մատակարարումների զգալի մասը կազմել են պլաստմասե, կաուչուկային և ռետինե արտադրատեսակները, որոնց ծավալը կազմել է 410․8 տոննա (380․2 հազար դոլար արժեքով), մանածագործական իրերը (134․3 տոննա՝ 1․9 մլն դոլար արժողությամբ), տրանսպորտային միջոցները (88․2 տոննա՝ 5․7 մլն դոլար արժողությամբ) և փայտե արտադրատեսակները (89․4 տոննա՝ 3․6 հազար դոլար արժողությամբ):