ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 1-ին, կազմել է 387,11 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0,18 դրամով, տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 429,30 դրամ (նվազել է 4,04 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 515,86 դրամ (նվազել է 3,34 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4,14 դրամ (նվազել է 0,03 դրամով):