ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 2-ին, կազմել է 387,28 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0,07 դրամով, տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 428,45 դրամ (նվազել է 0,85 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 514,06 դրամ (նվազել է 1,80 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4,10 դրամ (նվազել է 0,04 դրամով):