ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է դեկտեմբերի 13-ի արտարժույթի փոխարժեքները։
ԿԲ տվյալներով՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.30 դրամով՝ կազմելով 394.01 դրամ։
Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.63 դրամով և կազմել 413.24 դրամ։ Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 3.83 դրամ և նախորդ օրվա համեմատ ավելացել է 0.02 դրամով։
Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 498.30 դրամ՝ նվազելով 4.13 դրամով։