ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է դեկտեմբերի 13-ի արտարժույթի փոխարժեքները։
ԿԲ տվյալներով՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0,30 դրամով՝ կազմելով 394,01 դրամ։
Եվրոյի փոխարժեքը նվազել է 0,63 դրամով և կազմել 413,24 դրամ։ Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 3,83 դրամ և նախորդ օրվա համեմատ ավելացել է 0,02 դրամով։
Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 498,30 դրամ՝ նվազելով 4,13 դրամով։