Դժվար է հստակ ասել, թե ինչպիսին կլինի 2025 թվականը, բայց համաշխարհային ձեռնարկատերերը համաձայն են մի հարցում․ սպասվում են մեծ փոփոխություններ և՛ տնտեսության, և՛ տեխնոլոգիաների զարգացման ոլորտում, գրում է RBC-ն։
Ամերիկացի ֆինանսիստ, նեդրող-միլիարդատեր, «Bridgewater Associates» ներդրումային ընկերության հիմնադիր Ռեյ Դալիոի խոսքով՝ առաջիկա երկու տարիները հենց այս ժամկետն է, որը կարևոր նշանակություն ունի այն խնդիրների լուծման համար, որոնց աշխարհը մոտ ապագայում կբախվի:
Նրա խոսքով՝ մենք մոտենում ենք այն դարաշրջանի ավարտին, երբ երկրները փորձում էին միասին պայմանավորվել, թե ինչպես լինել միմյանց հետ բազմազգ կազմակերպությունների միջոցով։
«Անցնում ենք նոր կարգի, որում առանցքային դերակատարներ են դառնում ԱՄՆ-ն և Չինաստանը։ Այս հակամարտությունը հնարավորություններ կստեղծի, առաջին հերթին՝ գործնական և չեզոք երկրների համար»,- ասել է նա։
Tesla и SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկն ակնկալում է 2025 թվականին կատարել տեխնիկական նոր հեղափոխություն անել։
Ամենահավակնոտ գաղափարներից մեկը, որը նա նախատեսում է կյանքի կոչել հաջորդ տարի, Մարսի նվաճումն է։ 2025-ին Մասկը մտադիր է այնտեղ ուղարկել Starship հինգ նավ։ Տիեզերական սարքերը կթռչեն առանց անձնակազմի, եթե դրանց վայրէջքը հաջող անցնի, ապա մարդկանց մասնակցությամբ թռիչքները կարող են սկսվել չորս տարի անց:
«Մենք ուզում ենք, որ յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է տիեզերական ճանապարհորդ դառնալ, կարողանա գնալ Մարս: Մենք ուզում ենք, որ յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է դառնալ տիեզերական ճանապարհորդ, կարող է գնալ Մարս»,- շեշտել է Մասկը։
Համաշխարհային ներդրումների կառավարման ARK Invest ընկերության գործադիր տնօրեն Քեթի Վուդը կարծում է, որ ընկերությունները, որոնք ակտիվորեն ներդրումներ են կատարում AI գործիքների զարգացման մեջ, 2025 թվականին կստանան միջինը 8 դոլար շահույթ Nvidia չիպերում ներդրված յուրաքանչյուր դոլարի դիմաց:
ARK Invest-ը, որը մասնագիտացած է նորարարական տեխնոլոգիաների ներդրումների մեջ, կանխատեսում է, որ մինչև 2024 թվականի վերջը բիթքոինի արժեքը կարող է հասնել 104-124 հազար դոլարի։
Ռոբերտ Կիոսակի
Ներդրող և «հարուստ հայրիկ-աղքատ հայրիկ» գրքի հեղինակ Ռոբերտ Կիոսակին հայտնել է իր ենթադրությունը 2025 թվականին բիթքոինի արժեքի վերաբերյալ՝ հստակեցնելով, որ կանխատեսման հեղինակը արհեստական ինտելեկտն է:
«Որքա՞ն կլինի բիթքոինի գինը 2025 թվականին․ եթե հավատանք արհեստական ինտելեկտին՝ 500 հազար դոլար»,- գրել է նա։
Ֆուտուրիստ և հետազոտող Էմի Վեբբ պատկերացնում է մի աշխարհ, որտեղ ընկերությունները միմյանց հետ մրցում են արհեստական ինտելեկտի վրա հիմնված սարքերի էկոհամակարգում: Որպես օրինակ Վեբբը բերում է Vision Pro от Apple ակնոցները, որոնք թույլ են տալիս օգտատերերին մուտք գործել 600 հավելված։
«Նորարարության գալիք ալիքն այնքան ինտենսիվ է, այնքան հզոր և այնքան համատարած, որ այն բառացիորեն կվերափոխի մեր մարդկային գոյությունը։ Դա կլինի և՛ հուզիչ, և՛ լավ, և՛ սարսափելի»,- նշել է Վեբբը։