Գանձապետական միասնական հաշվի վրա եղած 300 միլիարդ դրամը ազատ գումարներ չեն, պատկանում են հարկատուներին կամ համայնքներին, և կառավարությունը չի կարող այդ գումարները իր հայեցողությամբ տնօրինել։ Այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության 2020 թվակաի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի այն հարցին, թե իր գործընկերները կարծում են, թե կառավարությունը մոտ 300 մլրդ դրամ ազատ միջոցներ ունի, և այդ գումարից մոտ 100 մլրդ դրամը կարելի է բաժանել տարբեր ընտանիքների։
Ջանջուղազյանի խոսքով՝ գանձապետական միասնական հաշվի վրա կուտակվում են բոլոր համայնքների և հարկ վճարողների դեռևս չփաստաթղթավորված գումարները, հետևաբար կառավարությունը չի կարող օգտագործել համայնքին, ՏԻՄ-ին պատկանող դրամական միջոցները: Ստացվում է՝ կառավարությունը չունի 300 մլրդ դրամ ազատ մնացորդ: Եվ 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքի փոփոխության նախագծով հենց նախատեսվում է, որ պարտք կներգրավվի, և պարտաքին ցուցանիշները կփոխվեն: