Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված է մի հարց, որը վերաբերում է «Հանրակրթության մասին» օրենքում ավելի վաղ արված փոփոխություններին։ Համաձայն այդ փոփոխությունների՝ սահմանվել էր, որ հաստատության մանկավարժական ծնողական և աշակերտական խորհուրդները ՀՀ կառավարության հաստատած կարգով կարող են ներգրավվել պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) գործընթացին:
Ինչ վերաբերում է ակնկալվող արդյունքին, ԿԳՄՍ նախարարության հիմնավորման մեջ նշված է․
«ՀՀ կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ կհստակեցվեն տնօրենի ընտրությանը մասնակցող բոլոր կողմերի իրավունքներն ու պարտականությունները, կկարգավորվեն դպրոցի տնօրենի պաշտոնի թափուր տեղի հավակնորդի ընտրության (հավանության) հարցերը, առավել ազդեցիկ կդառնան խորհրդի որոշումների կայացման և տնօրենի ընտրության գործընթացի ժամանակ մանկավարժների և ծնողների ձայնը»։