ԿԳՄՍ նախարարությունը սովորողների կրթության շարունակականության և որակի ապահովման համար մրցույթ է հայտարարել։
ՀՀ ԿԳՄՍ նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ ՀՀ մարզային դպրոցներում, ուսուցիչների բացակայությամբ պայմանավորված, սովորողների կրթության շարունակականության և որակի ապահովման նպատակով հայտարարում է էլեկտրոնային ուսուցում իրականացնող դպրոցների ընտրության մրցույթ։ Մրցույթն անցկացվելու է բաց ձևաչափով և հասանելի է լինելու բոլոր հանրակրթական դպրոցների համար։
Մրցույթը հաղթահարած դպրոցներում կընտրվի առնվազն մեկ մենթոր ուսուցիչ/մասնագետ, կիրականացվի մենթորի էլեկտրոնային դասավանդման կարողությունների զարգացում, վերապատրաստումից հետո մենթորը կառաջնորդի իր դպրոցի ուսուցիչների էլեկտրոնային դասավանդման կարողությունների զարգացումը։
Էլեկտրոնային դասավանդման կարողությունների զարգացման գործընթացն արդյունավետ ավարտած դպրոցների ուսուցիչները հնարավորություն կունենան դասավանդել ուսուցչի կարիք ունեցող դպրոցների աշակերտներին՝ ուսուցչի թափուր տեղի համար անցկացվող մրցույթի օրինակելի կարգի 7-րդ կետին համապատասխան։ Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել դիմում-հայտ։