ՀՀ կառավարությունն այսօր ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2021/2022 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը հաստատելու մասին որոշում է ընդունել։
Կառավարությունը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը թույլատրել է իրականացնել պահուստային տեղերի բաշխում, ինչպես նաև թափուր մնացած տեղերի վերաբաշխում՝ բուհերին տրամադրված տեղերի շրջանակում։
Ըստ հիմնավորման՝ նախագծի ընդունման նպատակն է կանոնակարգել իրավական դաշտը տվյալ բնագավառում, մասնավորապես, մագիստրոսի կրթական ծրագրով տեղերի ընդունելութունը կազմակերպել աշխատաշուկայի պահանջներին համապատասխան, ինչպես նաև պատրաստել լայն մտահորիզոն ունեցող մասնագետներ, որոնք հետագայում իրենց կրթությունը կշարունակեն ավելի բարձր կրթական աստիճանում՝ ասպիրանտուրայում: