Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դպրոցների ղեկավարներին հրավիրում է սեպտեմբերի 1-ին նախորդող օրը կազմակերպել առաջին դասարանցիների առաջին այցելության հանդիսավոր արարողություն: Այս մասին օգոստոսի 25-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:
Նրա խոսքով՝ դա անհրաժեշտ է սեպտեմբերի 1-ին կուտակումներից խուսափելու և երեխաների անվտանգ մուտքը դպրոց ապահովելու համար: Շատ կարևոր է, որ արարողությունն անցկացվի բացօթյա՝ ուղեկցող երեխաների թվի կրճատմամբ և սանիտարահամաճարակաբանական բոլոր չափանիշների պահպանմամբ: