Կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ Armenia Today-ի թղթակիցը ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանից հետաքրքրվել է, թե ինչո՞վ է պայմանավորված Հանրակրթության մասին ՀՀ օրենքը հրատապ կերպով օրակարգ բերելը։ Բացի այդ, Armenia Today-ի թղթակիցն անդրադարձել է տնօրենների թափուր հաստիքների մրցույթին մասնակցած մի շարք տնօրենների հայտարարություններին, որոնց մտահոգություններով՝ իշխանությունը տնօրենների ցանկալի թեկնածուներին է առաջ քաշում։
Մեր թղթակցի հարցին՝ անցանկալի տնօրեններից ազատվելու խնդի՞ր է դրված, նա նշեց, որ նման բան չկա։
«Վստահեցնում եմ, որ նման բան չկա։ Նախարարոթյունը չունի նախընտրելի տնօրենների ցուցակներ։ Մրցույթներն անցնում են ըստ կարգի, անձնավորված մոտեցումներ նախարարությունը չունի»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։