Օգոստոսի 12-ը Երիտասարդների միջազգային օրն էր։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «Լոֆթ» կենտրոնի հետ համատեղ կազմակերպել էր բաց քննարկում երիտասարդների ներուժի, հնարավորությունների և հիմնախնդիրների վերաբերյալ:
Օգոստոսի 12-ին Հայաստանում նշվեց Երիտասարդության միջազգային օրը: Armenia Today-ի թղթակիցը ներկա է գտնվել The LOFT կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը, որը նվիրված էր երիտասարդության խնդիրներին, նրանց հնարավորություններին ու ներուժին:
Քննարկմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը։
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորել է երիտասարդներին տոնի կապակցությամբ, մաղթել խաղաղ երկինք և հզոր երկիր՝ նրանց կոչելով հասարակության ամենազորեղ ուժը, հավատը և ապագան։
«Երիտասարդությունը տարիք չէ, էություն է, բովանդակություն, մտածելակերպ և պատրաստակամություն»,- ասել է նախարարը։
Մանրամասները՝ տեսանյութում։