Դիլիջանում սեպտեմբերի 7-ից մեկնարկած Buissup Global Forum-ն ավարտել է աշխատանքները: Միջոցառումը մեկ հարթակում համախմբել է ամենատարբեր բիզնես գաղափարներ ունեցող մոտ 200 երիտասարդի՝ աշխարհի տարբեր կետերից։ Սեպտեմբերի 12-ին կայացել է Buissup Global Forum-ի փակման արարողությունը:
Ֆորումը կազմակերպվել է «Տաշիր» ընկերությունների խմբի և «Հայ գործարարների ասոցիացիայի» ջանքերով։
«Հայ գործարարների» ասոցիացիայի գործադիր տնօրեն Գոհար Ղումաշյանի խոսքով՝ ֆորումի նպատակն է նպաստել Հայաստանում տնտեսական ներուժի աճին և ներդրումային հնարավորությունների զարգացմանը։
Ֆորում մասնակից երիտասարդները ներկայացրել են իրենց ստարտափ նախագծերը։ Մրցույթում հաղթող ճանաչված 10 նախագծի անունները սեպտեմբերի 20-ին կներկայացվեն Հայ գործարարների ասոցիացիայի կազմակերպած Armenian Invest Forum 2021-ի ընթացքում։
Սեպտեմբերի 20-ին Երևանում կայանալիք երկրի գլխավոր գործարար համաժողովին մասնակցելու է ավելի քան 300 ազդեցիկ գործարար, որոնք պատրաստ են ներդրումներ անել ֆորումի մասնակիցների՝ հավանության արժանացած նախագծերում ու օգնել դրանց հետագա զարգացմանը։
Armenia Today-ի նկարահանող խումբը հետևել է Buissup Global Forum-ի ընթացքին և ամփոփում է մեկ շաբաթյա ուսուցողական քննարկումը։