«Մոդեռնա» ընկերությունից հայտնել են, որ կորոնավիրուսի իրենց փորձնական պատվաստանյութի գնման վերաբերյալ փոքր գործարքների դեպքում յուրաքանչյուր չափաբաժինը կվաճառվի 32-37 դոլար: Այս մասին հայտարարել է Moderna-ի գլխավոր տնօրեն Ստեֆան Բենսելը, փոխանցում է CNBC-ն։
«Մենք աշխատում ենք ամբողջ աշխարհի կառավարությունների եւ այլ երկրների հետ, որպեսզի ապահովենք պատվաստանյութի հասանելիությունը՝ անկախ վճարունակությունից»,- ասել է նա։
«Մոդեռնա» ընկերության երկու չափաբաժնով պատվաստանյութը մեկ անձի համար կարժենա 64-74 դոլար:
Կորոնավիրուսի պատվաստանյութ ստեղծելու համար այս ընկերությունը Միացյալ Նահանգների կառավարութունից ստացել է մոտ 1 միլիարդ դոլար: