Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնից հայտնում են, որ արյան անհրաժեշտ խմբաքանակ է անհրաժեշտ։
«Կրկին ակնկալում ենք Ձեր աջակցությունը՝ արյան անհրաժեշտ խմբաքանակի ապահովման համար:
Արյան բանկն աշխատելու է այսօր և վաղը` առավոտյան ժամը 9:00-ից մինչև 15:00:
Խնդրում ենք մոտենալ անձնագրով: Դոնորների մասին անհրաժեշտ տեղեկատվությունը ստորև: Խնդրում ենք տարածել գրառումը»,- գրված է հաղորդագրության մեջ: