Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը և նրա ամուսինը՝ արքայազն Ֆիլիպը, պատվաստվել են կորոնավիրուսի դեմ։ Այս մասին տեղեկացնում են Բուքինգհեմյան պալատից։
«Թագուհին և Էդինբուրգի դուքսն այսօր պատվաստվել են կորոնավիրուսի դեմ»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Դրա հետ մեկտեղ, չի նշվում, թե որ ընկերության պատվաստանյութն են ստացել բրիտանացի միապետը և նրա ամուսինը: Ներկայում Մեծ Բրիտանիայում օգտագործում են երկու ՝ Ամերիկյան Pfizer ընկերության և դրա գերմանական գործընկեր BioNTech-ի, ինչպես նաև Օքսֆորդի համալսարանի և բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերության պատվաստանյութերը: