ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լուսինե Քոչարյանին առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից ազատելու մասին որոշում է ստորագրել։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքից։
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով, 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝
Լուսինե Քոչարյանին 2021 թվականի հունվարի 15-ից ազատել առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից»,-ասված է որոշման մեջ։