Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բուժկենտրոնի վերակենդանացման նոր բաժանմունքն արդեն գործում է։ Այս մասին տեղեկանում ենք Կառավարության Facebook-յան էջից։
«Այստեղ ծավալվել է 40 նոր մահճակալ, նախկինների հետ հանրագումարով` ընդհանուր թվով 120: Սա վերակենդանացման ամենամեծ ծառայությունն է Հայաստանում», – նշված է հաղորդագրության մեջ։