Ամբողջ աշխարհում, ըստ պաշտոնական տվյալների, պատվաստվել է 608 մլն 4000 մարդ։ Դա ազգաբնակչության 8 տոկոսն է։ Հայաստանում պատվաստումների թվի ապահովման մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հարց ուղղեց ԼՀԿ պատգամավոր Արկադի Խաչատրյանը։
«Արդեն իսկ ՌԴ-ից պաշտոնական մակարդակով պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ 1 մլն դոզա պատվաստանյութ ձեռք բերելու, բացի դրանից՝ այլ պայմանավորվածություններ ևս հաշվի առնելով՝ մենք համարում ենք հնարավոր, որ մինչև տարվա վերջ կկարողանանք իմ կողմից մատնանշված նշաձողն ապահովել, այսինքն՝ իրականացնել բնակչության մոտ 20 տոկոսի պատվաստման գործընթացը»,- ասաց Ավանեսյանը։
Նա ասաց նաև, որ վարակվածների մեջ մահացության համամասնությունը 1,7 տոկոս է, ինչը ցածր է համաշխարհաին ցուցանիշից, որը կազմում է 2 տոկոս։