«Կրոնշտադտը» սկսել է Ռուսաստանում անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) սերիական արտադրության առաջին մասնագիտացված գործարանի շինարարությունը, ձեռնարկության գործարկումը նախատեսված է նոյեմբերին, «РИА Новости»-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից:
Նման սարքերը կարող են կրել մինչև 200 կիլոգրամ մարտական բեռ և օգտագործվել են Սիրիայում՝ միջազգային ահաբեկիչներին հարվածելու համար: Գոյություն ունեն նաև ապարատի հետախուզական և քաղաքացիական տարբերակներ:
Նախագծում ներդրումները կկազմեն ավելի քան չորս միլիարդ ռուբլի: Ընկերությունը նաև հավելել է, որ 1,5 հազարից ավելի մարդկանց մշտական աշխատանքով կապահովի և տարեկան ավելի քան 900 միլիոն ռուբլի հարկ կվճարի: Գործարանի ընդհանուր մակերեսը կկազմի 45 հազար քառակուսի մետր: