«Հայաստան» համահայկական հիմնադրամը հյուրընկալել էր Հիմնադրամի Նիդերլանդների տեղական մարմնի ղեկավար Հարություն Սիմոնյանին, Ամստերդամի Սուրբ Հոգի առաքելական եկեղեցու տնօրեն Տիգրան Մղդեսյանին և պրոթեզավորման մասնագետ ու Նիդերլանդների Հայաստան հիմնադրամի խորհրդական Գարիկ Խաչատրյանին:
Քննարկվեցին զինծառայողների պրոթեզավորման ընթացքը և ձեռքի պրոթեզների առաջիկա ձեռքբերման բանակցությունների արդյունքները: Նիդերլանդներից ժամանած հյուրերը ներկայացրին մի շարք ծրագրային առաջարկներ, այդ թվում նաև զորացրված զինծառայողների վերապատրաստման ծրագրեր՝ աշխատանքային զբաղվածություն ապահովելու նպատակով:
Հիշեցնենք, որ Հիմնադրամի Նիդերլանդների տեղական մարմնի ջանքերով գնվել էր պրոթեզավորման ժամանակակից լաբորատորիա, որտեղ էլ այժմ կազմակերպվում է զինծառայողների պրոթեզավորման գործընթացը: